Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով. Նեդ Փրայս

Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի՝ հետաձգում է խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած դադարեցում, և մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին հաղորդագրություններ, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես՝ ձմռան ամիսներին: Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը»,- նշել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ԱՀ ֆինանսների նախարարություն

Հաջորդը

Կատար 2022. Մեսսին և թիմակիցները կխաղան եզրափակիչում

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:  Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետն…
Դիտել

Քաշել է նռնակի օղակը և հափշտակել է տարադրամի փոխանակման կետում առկա գումարը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ…
Դիտել

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հանդիպումը

Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Դիտել

Հրապարակվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share