Կրակոցների արդյունքում վնասվել է 10-ից ավելի տուն. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական երեկվա կրակոցները Կութ գյուղի տներից մեկի պատը վնասել են բակում կանգնած երեխայի անմիջապես հարևանությամբ: Այդ նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ: Տան մեջ այդ պահին եղել են նաև մանկահասակ երեխաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մասնավորապես, օգոստոսի 27-ին (երեկ)` ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերն նշանառու ինտենսիվ կրակահերթ են սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը:

Կրակոցների արդյունքում վնասվել է 10-ից ավելի տուն՝ տանիքներ ու պատեր, որոնց վրա ոչ միայն կրակոցների հետքերն են, այլ նաև պատերի մեջ կան գնդակներ:
Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով ու դադարել են ժամը 23-ի սահմաններում: Հրապարակվում է մի քանի լուսանկար, որոնցից մեկն էլ ցույց է տալիս, թե կոնկրետ որ ուղղությունից են արձակվել կրակոցները:

Այս կրակոցները բացահայտ խախտում են մարդկանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների անվտանգությունը, նրանց խաղաղ ու բնականոն կյանքը:

Երեկվա դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլ ընտրանք չունի: Միայն սա կարող է երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ապահովել մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը:

Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Հաջորդը

Արցախում ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Առնչվող նյութեր
Դիտել

«Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար․ ՀՀ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Վերին Լարս» անցակետով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար։ Ներկա պահին…
Դիտել

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Տիգրան Աբրահամյան

Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share