Հայաստանը եւ Ուկրաինան կգործակցեն ներդրումային ոլորտում

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան մասնակցել է «UkraineInvest»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Ցիվկաչի՝ ՀՀ կառավարությանն առընթեր ներդրումների խթանման կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Հովհաննիսյանի հետ առցանց հանդիպմանը: Այս մասին հայտնել է AnalitikaUA.net-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ ներդրումների ուղիների որոնմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ նշվել է խնդիրների մասին, որոնց բախվում են Ուկրաինան եւ Հայաստանը` օտարերկրյա ներդրումներ փնտրելիս:

Հանդիպման արդյունքներով «Enterprise Armenia» ներդրումների խթանման կենտրոնի եւ «UkraineInvest» ներդրումների ներգրավման եւ աջակցության կառավարական գրասենյակի միջեւ համագործակցության շրջանակային հուշագիր է ստորագրվել:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը նախատեսում է ընդլայնել Հայաստանում էլեկտրալիցաքավորման կայանների բացմանն ուղղված սոցիալական նախագծերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Պետրոսյան. Հայաստանը պետք է զգույշ արձագանքի Թուրքիայի նախագահի հայտարարությանը (տեսանյութ)

Հաջորդը

ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով խարդախության և դեպքեր

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին Երևանի քաղաքապետ Հրաչյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share