Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Խոսե Պեդրո Կաստիլյո Տեռոնեսին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պերուի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Հավատացած եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կարող ենք կառուցել առավել հավակնոտ և առարկայական օրակարգ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել են ձերբակալված անձանց պահման վայրերի բարելավման հարցերը

Հաջորդը

Պատրաստակամ եմ ջանքեր գործադրել Հայաստանի ու Պերուի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ. Վահագն Խաչատուրյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ահազանգ օդանավակայանում պայթուցիկ սարքի վերաբերյալ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։…
Դիտել

Խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունը․ Արման Թաթոյան

Փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աջակիցներ, միջազգային փաստաբաններ Կարօ…
Դիտել

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին: Նիստին մասնակցում են նաև ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share