Հայաստանը կմասնակցի ԱՄՆ կազմակերպած «Defender 23» զորավարժություններին

ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ սպասվում է մոտ 9000 ամերիկացի զինծառայողի մասնակցություն «Defender 23» զորավարժություններին, որոնք կմեկնարկեն ապրիլի 22-ին։ 

«Կմասնակցեն մոտավորապես 9 000 ամերիկացի զինվորական և մոտ 17 000 զինծառայող 26 դաշնակից և գործընկեր երկրներից, իսկ զորավարժությունների մի մասը կանցկացվի եվրոպական 10 տարբեր երկրներում», – ասել է  Սինգհը:

Ըստ պենտագոնի՝ բացի ԱՄՆ զորքերից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից։ 

Միևնույն ժամանակ, «Defender 23-ին»-ին կմասնակցեն Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միքայել Արզումանյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

Հաջորդը

2 մլրդ դրամը վերականգնելուց հետո «Նոր Զովք»-ի գործով կալանավորվածներն ազատ են արձակվել

Առնչվող նյութեր

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ…
Դիտել

Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Օգոստոսի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանիազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ…
Դիտել

Բլինքենը ողջունել է սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share