Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում։  

«Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների», – հայտարարեց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։

«Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն։ Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անել՝ օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ։ Հարցեր կան, որոնց լուծումը ավելի երկար ժամանակ է պահանջում։ Բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինի հետևյալը․ գնալ լուծումների», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով արագ լուծվող հարցերից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը։

«Կարծում եմ՝ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող՝ տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից։ Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելմիմտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է, և մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նույնպես աշխատանքները պետք է ակտիվանան», – ասաց նա

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի հերթական նիստը․ ՈՒՂԻՂ

Հաջորդը

Կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.280.739.509 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 182.115.041 ՀՀ դրամը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են ԱԺ փոխնախագահների թեկնածուների անունները

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան…
Դիտել

ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ. Կոլոմինա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Կողմերը…
Դիտել

Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է ընդունել՝ գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության վերաբերյալ։ «Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի…
Դիտել

Հաագայում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share