Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտնեց, թե որ կետի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն կա

Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցին:

Պատգամավորի հարցը խաղաղության պայմանագրի համար ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին պատասխան առաջարկների վերաբերյալ էր, որին հայկական կողմը դեռ պետք է պատասխան առաջարկներ ներկայացնի: Խամոյանը հետաքրքրվեց այդ տեքստի մանրամասներով:

Գրիգորյանն ասաց, որ, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեն հրապարակել, սակայն հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «ԼՂ հիմնախնդիրն է, չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որ փորձում ենք դելիմիտացնել ու դեմարկացնել, ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր: Եվ քննարկումներն ընդհանուր առմամբ հենց այս ուղղություններով են»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Խամոյանը նկատեց՝ փաստորեն տեքստն արդեն երեք խմբագրում է անցել, հետաքրքրվեց՝ կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ:

«Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա: Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո հայտարարում է մի բան, որն իրականության հետ կապ չունի: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Բիշքեկում

Հաջորդը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք

Ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213469 դեպք, որոնցից 194900-ն` առողջացած, 4040-ը` մահվան ելքով:…
Դիտել

Հուլիսի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 222 607 է.ԱՆ

ՀՀ-ում պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի` հուլիսի 18-ի դրությամբ` պատվաստումների ընդհանուր…
Դիտել

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից հունվարի 17-ի ժամը 13.00-ին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share