Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքում հրապարակված ուղերձից, շնորհավորանքում, մասնավորապես,  նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների 14-րդ գումարման համաչինական ժողովի առաջին նստաշրջանի բարեհաջող անցկացման առթիվ և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կշարունակի տնտեսական և հասարակական հետագա առաջընթացն ու իր կարևոր նպաստը կբերի միջազգային խաղաղության և կայունության ապահովմանը:

Բարձր գնահատելով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելու երկկողմ համագործակցության շարունակական զարգացման և ընդլայնման ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միացյալ Նահանգները պատրաստ է սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը. ԱՄՆ դեսպան

Հաջորդը

Ոչ մի լավ բան անպատիժ չի մնում կամ ինչու լավ չի աշխատում պետական ապարատը. Արսեն Թորոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արարատ Միրզոյանն…
Դիտել

Դեմ չեն սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցնել 1975թ․ քարտեզները․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյի պալատում հանդիպում է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share