Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հակադարձել է Ադրբեջանի վարչապետին

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հակադարձել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին, երբ վերջինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր ելույթում կրկնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  մնացել է անցյալում և Ադրբեջանում ներկայումս  երկու շրջան կա ` Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի»:

Հակադարձելով Ադրբեջանի վարչապետին` Մհեր Գրիգորյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժի միջոցով և  հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։

«Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել է, մնում է և կլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր կետերի կատարմանը: Ընդ որում, ես ուզում եմ վերընթերցել կամ վերաշարադրել շատ կարևոր նրբություն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։ Եվ այս իմաստով տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու, իրավիճակը լիցքաթափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և հրաժարվի ագրեսիվ հռետորաբանության և թշնամական գործողությունների քաղաքականությունից»,- շեշտել է Մհեր Գրիգորյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստան կժամանի ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչների խոշոր պատվիրակություն

Հաջորդը

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդին

Առնչվող նյութեր
Դիտել

Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է

Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը…
Դիտել

Իրավիճակը տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել․Պուտին

ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Այս մասին փոխանցում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share