Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ և քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Վրաստան և ընդգծել, որ համագործակցությունը զարգացնելուն ուղղված մեծ ներուժ կա եղբայրական պետությունների դատախազությունների միջև:

Աննա Վարդապետյանը շնորհավորել է վրաց գործընկերոջը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել միջոցառմանը հրավիրելու համար:

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությանը և ընդգծվել, որ երկու երկրների դատախազությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները թույլ են տալիս աշխատանքային կարգով քննարկել ծագած հարցերը և գտնել առկա մարտահրավերների՝ երկուստեք ընդունելի լուծումներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թվականին երկու երկրների դատախազությունների միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին և քննարկվել դրա շրջանակում աշխատանքային ծրագիր մշակելու և ստորագրելու հնարավորությունը: Նշված ծրագիրը կներառի այնպիսի արդիական ուղղություններ, ինչպիսիք են՝ կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդգծել է ընդհանուր «թշնամու»՝ հանցավորության դեմ պայքարում համագործակցված աշխատանքի և ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը ԵԽԽՎ ներկայացուցչի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հաջորդը

Հայաստանի և Հունգարիայի փոխվարչապետները խոսել են բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգել եւ սպանել են․ ՄԻՊ

2020 թ. հոկտեմբերի 20-ին Կովսականում (Զանգելան) հայ զինծառայողներին սպանած և նրանց դիերը խոշտանգած ադրբեջանցի պատերազմական հանցագործներըն այդ երկրի…
Դիտել

«Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև ծովը և Կասպից ծովը կապելու տեսանկյունից. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. աշնանային նստաշրջանին։ «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ նախագահ,…
Դիտել

«Նկատողություն» տույժ՝ երկու դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել…
Դիտել

Գորիսի համայնքապետը կալանավորվեց երկու ամիս ժամկետով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share