Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել

ԱՄՆ Պետքարտուղարությունն իր տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին:

Փաստաթուղթը նշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա դերակատարությունը ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Այն նաև սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը: Զեկույցը հիշեցնում է՝ երկրի նոր քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելում է «խոչընդոտել կրոնի ազատության իրավունքը» և նախատեսում համապատասխան պատիժներ խախտումների դեպքում:

Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, ըստ պետքարտուղարության, պնդում է, որ, ընդհանուր առմամբ, իրենց նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել անցած տարվա ընթացքում, իսկ լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ բացասական լուսաբանումը բացակայում է կամ աննշան է: Արձանագրված դեպքերն էլ, ըստ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, արտացոլում են առանձին հոգևորականների վերաբերմունքը, այլ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը:

ԱՄՆ պետքարտուղարության հրապարակման համաձայն, Հայաստանի հրեական համայնքն անցած տարի արձանագրել է հակասեմականության զգալի նահանջ՝ նախորդ տարվա համեմատ: Այդ ժամանակ Հայաստանում հակասեմական տրամադրությունների աճի հիմքում 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության զինատեսակների գործածությունն էր: Զեկույցը նկատում է, որ 2022թ․ փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկած հարյուրավոր հրեաներ ունեցել են միայն դրական տպավորութուններ:

Զեկույցի՝ Ադբեջանին վերաբերող հատվածն անդրադառնում է հայկական եկեղեցիներին ու պատմամշակութային հուշարձաններին: Այն մեջբերում է Cornell University-ի Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունը՝ հիմնված տարվա ընթացքում արված արբանյակային լուսանկարների վրա: Դրանք, ըստ զեկույցի, վկայում են, որ Նախիջևանում գտնվող միջնադարյան և ավելի նոր շրջանի հայկական վանքերի, եկեղեցիների և գերեզմանոցների շուրջ 98 տոկոսը ավերվել է 1997-2011 թվականներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի նախկին նախագահը կալանքը կկրի տանը

Հաջորդը

Լոս Անջելեսի խաչմերուկներից մեկն անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրո-2024․ Խորվաթիան հաղթեց Հայաստանին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային: Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կայացած խաղն…
Դիտել

ՀՀ ՄԻՊ պատասխանը՝ Ադրբեջանի պատգամավորին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր…
Դիտել

Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ

Մշակվելու է կարուսելների շահագործման կանոնների խստացման նորմատիվ ակտ. ԱԻ նախարարի առաջին տեղակալը «Հաղթանակ» զբոսայգում էր։ Այգիներում, զվարճանքի կենտրոններում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share