Հայաստանում է Վրաստանի ՊՆ պատվիրակությունը. քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցեր

Զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության շրջանակում հոկտեմբերի 19-20-ը Հայաստան է այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ:

Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում. Արայիկ Հարությունյան

Հաջորդը

ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Փետրվարի 18-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված էին առաջին ընթերցմամբ ընդունված «Արցախի Հանրապետության…
Դիտել

Կա որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի․ Լիլիթ Մակունց

Աազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ իր կարծիքով Սյունիքում…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share