Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ հետ․ Լավրով

Ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՀԱՊԿ առաքելությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

«Իհարկե, մենք կցանկանայինք, որ ՀԱՊԿ-ում և այլ կառույցներում մեր ու մեր գործընկերների սոլիդարությունը, քվեարկություններն ու դիրքավորումները միասնական լինեին։ Բայց մեզ մոտ գործընկերային, ոչ թե հրամայական հարաբերություններ են։ Այդ թվում մենք խնդիրներ ունենք Հայաստանում, որտեղ առաջ էինք տանում ՀԱՊԿ առաքելության ուղարկումը, ինչը համաձայնեցրել էինք երևանյան համաժողովի ժամանակ, բայց այդ որոշումը չընդունվեց, որովհետև ՀՀ գործընկերները պնդեցին, որ այդ փաստաթղթում պետք է Ադրբեջանի հասցեին կոշտ քննադատություն լինի։ Բայց եթե մենք ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, պարտադիր չի, որ դա պայմանավորված լինի արտաքին կոչերով, հայտարարություններով։ Մենք մինչև հիմա պատրաստ ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Այնուամենայնիվ, չնայած մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ հետ։ Եթե ԵՄ առաքելությունը լինի առանց Ադրբեջանի համաձայնության, այն անարդյունավետ կլինի»,- ասել է Լավրովը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարծում եմ՝ Լաչինի միջանցքի հարցը մոտ ժամանակում կլուծվի. Լավրով

Հաջորդը

Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնությունը նախատեսում է կոչով դիմել ՀՀ առողջապահական բոլոր կառույցներին

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարարին

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել…
Դիտել

ԱԺ հայտարարության նախագիծն անկատար է․ Արծվիկ Մինասյան

ԱԺ իշխող խմբակցության կողմից ադրբեջանական ագրեսիայի մասին ներկայացրած հայտարարության նախագիծն անկատար է, ամբողջական չէ։ Այս մասին ԱԺ նիստում…
Դիտել

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share