Հայկ Չոբանյանն ընտրվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղիունեցավ ամփոփիչ ասուլիս, որի ընթացքում բանախոսները ներկայացրին ԱՏՁՄ 2021թվականի ընթացքում իրականացված գործունեության արդյունքները և ԱՏՁՄ վարչությանորոշումը՝ նորընտիր գործադիր տնօրենի վերաբերյալ։

Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը, 2020-2021 թվականներին ԱՏՁՄ գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Րաֆֆի Քասարջյանը և ԱՏՁՄ նորընտիր գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Այսօր կարող ենք նշել, որ ԱՏՁՄ-ն ՏՀՏ ամենամեծ միությունն է, որը ներկայացնում է ոլորտի խոշոր կազմակերպությունները ՀՀ-ում, ինչպես նաև իրագործում իրենց ծավալով աչքի ընկնող նախագծեր, այդ թվում՝ տարածաշրջանում ամենախոշոր «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Պարոն Քասարջյանը լքում է գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն մնալու է մեր կողքին՝ խորհրդականի կարգավիճակում և ԱՏՁՄ վարչությունը բարձր է գնահատում այն ծավալուն աշխատանքը, որ կատարվել է նրա տնօրինման տարիներին։ Ինչ վերաբերում է Հայկ Չոբանյանին, նա երկար տարիներ եղել է ԱՏՁՄ անդամ և աջակցելմիության նախագծերին, ուստի ուրախ ենք, որ նա համաձայնել է ստանձնել ԱՏՁՄ գործադիրտնօրենի պաշտոնը», – նշեց վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Իմ վերադարձը բարձր տեխնոլոգիական ոլորտ՝ դեռ ԲՏԱ նախարարի պաշտոնը ստանձնելով, շատ կարևոր եմ համարում, քանի որ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել այս ոլորտում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ եմ եղել 2004 թվականից, ապա 2005-2013՝ ԻՏՁՄ վարչության անդամ։ Մինչև 2017 թվականը գործադիրպաշտոն եմ զբաղեցրել միությունում՝ աշխատելով մեր սիրելի Կարեն Վարդանյանի հետ։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային ևպետական անվտանգության խնդիր է։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենքպարտվել ենք ադրբեջանի զինված ուժերում ներդրված տեխնոլոգիաներին։ Այդ է պատճառը,որ ռազմարդյունաբերությունը ձևակերպված է որպես ԱՏՁՄ ռազմավարական առանձինուղղություն։ Երկար տարիներ ԱՏՁՄ-ն, ըստ էության, կատարել է ոլորտի առաջնորդի դերը։ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման և հաջողությունների արձանագրման առումով այլընտրանք չունի, ուստի մեծագույն պատասխանատվությամբ և նվիրումով եմ իրականացնելու գործառույթներս՝ ԱՏՁՄ անդամների, ներքին և արտաքին գործընկերների, ՀՀ կառավարության ակտիվ աջակցությամբ ու մասնակցությամբ», – նշեց ԱՏՁՄ նորընտիր գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Րաֆֆի Քասարջյանը ներկայացրեց ԱՏՁՄ ռազմավարական ուղղություններից յուրաքաչյուրով (կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում` որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/ գիտահետազոտություն, էլեկտրոնային կառավարում) տարվա ընթացքում իրականացված ծրագրերի արդյուքները։

2021 թվականի ընթացքում 38 նոր կազմակերպություն է դարձել ԱՏՁՄ լիիրավ անդամ՝միության կազմում ընդգրկված կազմակերպությունների թիվը հասցնելով 121-ի։

2021 թվականին բացվել է 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որոնցից 52-ը Հայաստանում՝ ներառյալ Արցախում, 4-ը Ջավախքում։ Ընդհանուր լաբորատորիաների թիվը դեկտեմբերի 27-ի դրությամբ կազմում է 618, որոնցից վերազինվել է 19 լաբորատորիա։ 2021 թվականի տվյալներով Արմաթում սովորող սաների թիվը հասնում է 16․000-ի, իսկ 2021թ-իշրջանավարտների թիվը՝ 1614:

Այս տարվա ընթացքում ԱՏՁՄ կողմից իրականացվել են տարատեսակ մրցույթները, ճամբարներն ու ցուցահանդեսները, որոնց մասնակցություն են ունեցել «Արմաթ»ինժեներական լաբորատորիաների սաները («Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Արմաթ տեխնոճամբար», Մեդիագրագիտության և անհատական տվյալների պաշտպանության թեմայով հաքաթոն, «Դիջիթեք» ցուցահանդես, «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի առաջնություն)։

2021 թվականին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանումբացվել է 1 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց։ 2022 թվականի հունվարին նախատեսվում է բացել ևս 9 ԱԹՍ կրթական աշխատանոց։

Բանակից ՏՏ ծրագրի շրջանակում 138 գրանցված մասնակիցներից 85-ն անցել են մասնագիտական վերապատրաստումներ՝ ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների հետ գործակցության շրջանակում։

«Գիտուժ» ծրագրի հետ գործակցության արդյունքում հաջողվել է 83%-ով ավելացնել գիտության պետական ֆինանսավորումը 2022 թ.-ին և դրանից հետո։

Տարածաշրջանում ամենամեծ DigiTec21 ցուցահանդեսին ավելի քան 100 ընկերություններ կայացվել են 60-ից ավել տաղավարներում։ Ցուցահանդեսն այս տարի ունեցավ ավելի քան 50․000 այցելու Հայաստանից և արտերկրից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին (տեսանյութ)

Հաջորդը

Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Կան զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք. Քոչարյան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 29 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 26-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…
Դիտել

Տոկիո 2020․ Կարեն Խաչանովը դարձավ արծաթե մեդալակիր

Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի թենիսի մենախաղի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիտ Կարեն Խաչանովը մրցեց Գերմանիայի ներկայացուցիչ…
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share