Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող ավտոմեքենան. ՀՀ ՊՆ

Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:
Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:
Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ափնագյուղի ավտոտեխսպասարկման կետում գազի բալոնի պայթյունից տուժել է ավտոմեքենան վերանորոգող աշխատակիցը

Հաջորդը

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներին առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Կութի հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում…
Դիտել

Հայաստանից հայտնում են Ադրբեջանի հարձակման հետևանքով 10-ից ավելի հայ զինծառայողի գերեվարման մասին

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման  հետևանքով մեկ տասնյակից ավելի  հայ զինծառայող է գերեվարվել: «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է…
Դիտել

Կալանավորվել են նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատուն և դիտորդը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share