Հայտնի «Կոռուպցիոներն» ու կոռուպցիայի դեմ «Պայքարողները» աշխատում են միասին․Նորիկ Նորիկյան

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք 5 տարին բավարար չէ մի «Կաշառակերի» դատելու համար։ Այս մասին գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ ՆՈրիկ Նորիկյանը

«Լուսանկարում Գևորգ Պապոյանն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության փոխնախագահը, նույն կուսակցության անդամ՝ և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը և «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ նույնանուն խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը, ով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկն է, նախկին քաղաքական ռեժիմների ամենազդեցիկ մարդկանցից մեկը, ով Քոչարյանի ու Սերժի ժամանակ ղեկավարել է ՀՀ նախագահի աշխատակազմը, եղել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, տարածքային կառավարման նախարարն ու փոխվարչապետը։

5 տարի առաջ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար /Անցնում է Քոչարյանի գործով/, բայց սա չի խանգարում, որ նա իշխող կուսակցության առանցքային պաշտոնյաների հետ մասնակցի Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպված “Global Parliamentary Forum 2023”-ին:

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք 5 տարին բավարար չէ մի «Կաշառակերի» դատելու համար։

Երևի 25 տարի է պետք։

Եվ հիմա այս մարդիկ, որոնք պատեհ ու անպատեհ առիթի հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժի ռեժիմները եղել են կոռուպցիայի մեջ թաթախված, որոնք կործանեցին մեր երկիրը, բարոյալքեցին ամեն ինչ, որոնք հենց կոռուպցիայի դեպ պայքարի դրոշակները ձեռքներին եկան իշխանության, այսօր համատեղ աշխատում են իրենց բնորոշմամբ՝ ամենահայտնի ու ազդեցիկ «Կոռուպցիոնիստների» հետ և այն հրամցնում որպես «Ընդդիմության» հետ համատեղ աշխատելու իշխանության լայնախոհության ու ժողովրդավարության ցցուն դրսևորում։

Իրականում սա ժողովրդին բացահայտ հիմարի տեղ դնել ու նրա վրա բացահայտ ծիծաղել է, պարոնա՛յք ներկաներ ու նախկիններ, որ հավաքական առումով դարձել եք նույնը։

Այս իրավիճակը, երբ որևէ հայտնի կոռուպցիոներ նախորդ 5 տարիների ըթնացքում այդպես էլ չենթարկվեց պատասխանատվության, խոսում է քաղաքական կոնկրետ պայմանավորվածության, այն է՝ քաղաքական ակնառու ու բացահայտ կոռուպցիայի մասին։

Մեկ անգամ չէ, որ ասել եմ, սակայն դարձյալ կրկնեմ, որ այսօրվա ողբերգական իրականության հավաքական պատասխանատուն գործող ու նախկին իշխանություններն են՝ համապարտության կարգով։

Իսկ մեր ժողովրդի մի ստվար հատված դեռևս հավատում է, որ Նիկոլ Փաշինյանին 5 տարի առաջ իշխանությունը տրվում էր այն բանի համար, որ նա պատժի թալանչիներին ու վերադարձնի ժողովրդից թալանվածը։

Բայց կարծես թե նրանք իրենց խոստումները կատարելու փոխարեն իրար հետ լավ էլ աշխատում են, հը՞․․․

Հ․Գ․ Այս լուսանկարի հրապարակման ուղերձը նա էր, որ համատեղ աշխատու՞մ եք։ Վաղուց գիտենք ու մշտապես ասում ենք, որ Դուք մեկդ մյուսի գոյության ու գործունեության երաշխավորն եք։ Մնում է, որ մեր ժողովուրդը վերջնականապես համոզվի ու կհամոզվի․․․»,- նշել է Նորիկյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն

Հաջորդը

Երկրաշարժ Իրան-Թուրքիա սհամանային գոտում

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում տեղի ունեցողն այս պահին ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ԱՄՆ դեսպան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից…
Դիտել

ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է անում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, Մոսկվայի միջնորդությամբ, Երևանն ու Բաքուն…
Դիտել

Պլաստմասե տարաներում հայտնաբերվել է կանեփ տեսակի 8 բույս

Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը զննության են ենթարկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share