Հայ առագաստանավորդները մեդալներ են նվաճել Սևաստոպոլի և Թբիլիսիի մրցումներում

Հայ առագաստանավորդները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 1֊ից 9֊ը ՌԴ Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Սևաստոպոլյան առագաստներ» միջազգային մրցումներում:

Օպտիմիստ դասի աղջիկների շատ բարդ պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Նարե Սուքիասյանը, իսկ լազեր 4,7 դասում երրորդ մրցանակի է արժանացել Միքայել Դավթյանը։

Սևաստոպոլի մրցաշարին Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով:

Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ օրերս հաջող ելույթներ է ունեցել Թբիլիսիի բաց առաջնությունում:

Օպտիմիստ դասում առաջին տեղը գրավել և ոսկե մեդալով է պարգևատրվել Ավետիք Մաթևոսյանը, իսկ Տիգրան Գրիգորյանը նույն դասում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյանի խոսքով՝ հայ առագաստանավորդների գրանցած արդյունքները գոհացնող են, իսկ մեր մարզիկներն աստիճանաբար ավելի մրցունակ են դառնում միջազգային ասպարեզում:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի առագաստանավային սպորտի հավաքականի մարզիկները միջազգային մեծ մրցաշարի կմասնակցեն Գելենջիկում: Այստեղ արդեն ներկայացուցիչներ կլինեն Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից և այլ երկրներից: Հայաստանի պատանեկան թիմը մրցաշարին կներկայանա 3 մարզիկով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈւ-ն պատասխանել է

Հաջորդը

Իրանը խոշոր զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը, «Ժողովրդավարության…
Դիտել

Արցախում ավելի քան 3,5 հազար մարդ դիմել է խաղաղապահների օգնությանը

Լեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի խաղաղապահների մարդասիրական արձագանքման կենտրոնի քաղաքացիների ընդունելության կետ դիմել է ավելի քան 3500 մարդ՝ հակամարտության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share