Հայ-կիպրական «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան եւ կարմիր գորգը (լուսանկարներ)

Մարտի 8-ից կինոէկրան է բարձրացել «Վերադարձ» հայ-կիպրական համատեղ արտադրության ֆիլմը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւԿիպրոսում:

Երեկ կայացավ ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա հայտնի հյուրերն ու դերասանական կազմն անցել են կարմիր գորգով:

Ֆիլմում ներկայացված է երկու պատմություն, որոնցից մեկը մելոդրամա ժանրում է,եւ պատմում է երիտասարդ զույգի մասին, որոնք հանդիպում են Երեւանում. սիրած աղջկա հանդեպ սերն ու նվիրվածությունը ստիպում է սփյուռքում ծնված եւ մեծացած երիտասարդին գնալ անձնազոհության։ Երկրորդը՝ սիրիաբնակ հայ ընտանիքի մասինէ, որը պատերազմի պատճառով փախչում է Հայաստան, եւ կինոդիտողի ուշադրության կենտրոնում հենց այդ ընտանիքի շուրջ փորձությունների զարգացումնէ: Այս երկու սյուժեները խաչվում են միմյանց ու ավարտվում լավատեսությամբ:

Ֆիլմի հիմքում իրական պատմություն է, գլխավոր դերակատարը կիպրոսաբնակ երաժիշտ Յուրի Մելիքովն է, նա մասնակցել է հունական և ռուսական «Ձայնը»նախագծերին, առաջինում հասել մինչև եզրափակիչ, երկրորդում՝ կիսաեզրափակիչ: Հենց սրանով է պայմանավորված հանգամանքը, որ ֆիլմը հիմնված է իրականփաստերի վրա: Կինոնկարի ռեժիսորը՝ Արման Գեւորգյանը, սցենարի հեղինակը՝Հարություն Ղուկասյանը:

Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Խաչատրյանը, Դիանա Մալենկոն, Լուիզա Ղամբարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Սարգիս Գրիգորյանը, Արսեն Լևոնյանը եւ այլք: Երեկ կայացած պրեմիերայից առաջ ստեղծագործական կազմն ունեցել է ասուլիս:

Ռեժիսոր Արման Գեւորգյանը նշեց, որ երկու պատմություններն էլ իրական են,իհարկե, կա գեղարվեստական երանգ. «Ամբողջ ֆիլմի ընթացքում կինոդիտողը հետեւելուէ այն ամենին, թե ինչի միջով են այդ ընտանիքի անդամներն անցում, որպեսզի գտնեն իրար: Գլոբալ առումով՝ սա ֆիլմ է սիրո մասին. սեր մարդկանց միջեւ, հայրենիքի ու ընտանիքի հանդեպ», – հավելեց ռեժիսորը:

Դիանա Մալենկոն մարմնավորում է գլխավոր հերոսուհի Մարիային, ինչպես նա էնշում՝ իր կերպարի միջոցով հնարավորություն է ունեցել նորովի զգալու Հայաստանը. «Կարծում եմ՝ իմ գիծը եւս ներառում է հայրենադարձության թեման: Մի հետաքրքիր փաստ կա՝ ես միշտ պատկերացրել եմ՝ եթե հայ չլինեի, եթե չիմանայի հայերեն, ու Հայաստանը տեսնեի օտար մարդու աչքով, ինչպիսի՞ն կլիներ ինձ համար: Այս կերպարն ինձ թույլ տվեց նման զգացողություններ ունենալ, ու կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ է մեր հայրենիքը: Կարծում եմ՝ մի կարեւոր հանգամանք էլ կա՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում են հայերը՝ բոլորիս սրտերն էլ լեռներում են: Ըստ իս՝ ֆիլմը նաեւ դրա մասին է»:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի խոսքով՝ նմանատիպ մելոդրամաները պակասում են հայկական կինոարտադրության մեջ. «Ես նկարահանվել եմ սիրիահայ ընտանիքի մասին պատմության գծում: Կարծում եմ՝ մենք այսպիսի ֆիլմերի պակասունենք, որտեղ կա թեթեւություն, կա սեր… Ինչ վերաբերում է կերպարիս՝ չնայած դերս կարճ էր, բայց նկարահանումների առումով՝ բարդ: Ուրախ եմ, որ ընդգրկվել եմայս նախագծում»:

«Այս ֆիլմում ես ինձ եմ խաղում: Սա իմ դեբյուտն է»,- ասաց գլխավոր դերակատար Յուրի Մելիքովը: Նա նշեց, որ առաջին քայլն է կինոաշխարհում, բայց կարծում է, որայն երաժշտության ոլորտից հեռու չէ, քանի որ երաժիշտ ու կոմպոզիտոր է: Ի դեպ,ֆիլմում հնչող երգերի հեղինակը հենց Յուրին է. «Այս Ֆիլմը օտար երկրում հայմնալու, հայ զգալու եւ հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է: Հուսամ շատկհավանեք»,- հավելեց Յուրի Մելիքովը:

Հեղինակ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինական պատերազմը առիթ է Ադրբեջանի սադրանքների համար (տեսանյութ)

Հաջորդը

Խրամորթ գյուղի ուղղությամբ 3 ական է արձակվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ձվի շուկայում մի շարք հանգամանքներ պարզելու համար վաղը ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի

Շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի,…
Դիտել

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են որպես շինանյութ. Դավիթ Բաբայան

Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share