Հիշատակի արարողություն Մինսկում (տեսանյութ)

Բելառուսի մայարաքաղաք Մինսկում հարգել են 1915 թվականի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հիշատակի միջոցառմանը մասնակցել են Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ, Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը։ Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Ռազմիկ Խումարյանը։  Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։

Դեսպան Ռազմիկ Խումարյանը նշել է, որ այսօր բազմաթիվ պետություններ և առանձին քաղաքներ են ճանաչել հայերի ցեղսպանությունը, սակայն դեռ կան շատ պետություններ, որոնք չեն դատապարտել 108 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը։

«Այսօր աշխարհի բոլոր հայերը, որտեղ էլ որ նրանք գտնվեն հարգում են ցեղասպանսության զոհերի հիշատակը։ Այստեղ գտնվողներից մեծ մասը ցեղասպանությունից տուժածների ժառանգներն են։ Իմ պապը Մուսա լեռում է գտնվել և նրան փրկել են ֆրանսիացիները»,- նշեց դեսպանը։

Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որոնք ճանաչել են ցեղասպանությունը։ Նա հույս հայտնեց, որ հայերի ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը կավելանա, քանի որ հանցագործության չդատապարտումը նոր հանցագործություններ է ծնում։

«Եթե այն ժամանակ միջազգային հանրությունը դատապարտեր և պատժեր ցեղասպանության կազմակերպիչներին, ապա գուցե նաև չլիներ Հոլոքոստը։ Բայց ցավոք այսօր էլ մարդկությունը պատմությունից դասեր չի քաղում։ Այսօր նույնպես մենք ունենք ցեղասպանության իրական վտանգ Արցախում։ Արցախահությունը կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ և ինչ է անում միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունը իբր զբաղված է ավելի գլոբալ խնդիրներով և չի ցանկանում տեսնել Արցախում նախապատրաստվող ցեղասպանությունը։ Իրավիճակը շատ նման է 1915 թվականին, 1939 թվականին, երբ ծնվում էր ֆաշիզմը և սկսվում էր երկրորդ համաշխարհային պատերազմը»,- նշեց դեսպան Խումարյանը։

Դեսպանի խոսքով՝ այսօր մենք տեսնում ենք միջազգային բոլոր նորմերի և չափանիշների փլուզում։ Չնայած կա ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի որոշումը, բայց այն Ադրբեջանը ամբողջովին անտեսում է և Բաքուն ոչ միայն չի բացում ճանապարհը, այլև ավելի է խստացնում Արցախի շրջափակումը։

«Այսօր մենք տեսնում ենք, որ չեն գործում մեր դաշնակիցների հետ եղած համաձայնագրերը, չի գործում ՀԱԿՊ կանոնադրությունը։ Ավելին ՀԱՊԿ անդամ պետությունների մասը շնորհավորում են ոչ ՀԱՊԿ անդամ պետության հաղթանակը իրենց դաշնակից երկրի նկատմամբ և այս ամենից հետո մեզ մեղադրում են, որ մենք դիմում ենք միջազգային հանրությանը»,- հայտարարեց Հայաստանի դեսպանը։

Հիշատակի միջոցառմանը ներկա էր նաև Բելառուսում հրեական համայնքի հոգևոր առաջնորդ Գրիգորի Աբրամովիչը։

«Թեպետ յուրաքանչյուր տարի ներկա եմ գտնվում այս միջոցառումներին, սակայն երբեք Հայաստանում չեմ եղել, առայժմ չեմ եղել»,- նշեց Աբրամովիչը։

Աբրամովիչի խոսքով ցեղասպանությունը թեպետ ոչ բոլոր երկրներն են ճանաչել, սակայն բոլորն են խոսում դրա մասին և դա կա, դա իրականություն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ նախագահը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ

Հաջորդը

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի նախկին փոխքաղաքապետին լիազորությունները չարաշահելու և կաշառք ստանալու նոր մեղադրանք է առաջադրվել

2023 թվականի օգոստոսի 7-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացվել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ.Ն.-ի…
Դիտել

Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ՌԴ քաղաքականության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share