ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահի հետ

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որը կանխելու համար անհրաժեշտ է ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։

Զրուցակիցները քննարկել են նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փաշինյանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդը

Փորձ է արվել դամբարանից գողանալ Լենինի մարմինը

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է երեկ Արցախում ադրբեջանական ռազմական սադրանքին, ինչի հետևանքով հայկական կողմն…
Դիտել

Սա ո՞վ է, որ պետք է այսպիսի լկտի տոնայնությամբ խոսի իմ պետության ու հայրենիքի մասին․ Նորիկ Նորիկյան

Ես չեմ հասկանում՝ Լուկաշենկոյի ցինիկ ու լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։ Սա ո՞վ է,…
Դիտել

Իրանի ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի սահմանների անխախտելիության հետ կապված դիրքորոշումը . Պապոյան

Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։ Այս…
Դիտել

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում են

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share