ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ներսես Երիցյանը հիշեցրեց, որ նախագիծը վերաբերում է ԿԲ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծմանը:

«Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Այսինքն՝ բանկային գաղտնիքի նորմերը մնալու են այն տիրույթում, որում գոյություն ունեն»,-ասաց ԿԲ պաշտոնյան

Երիցյանի խոսքով օրենքը լուծում է երկու խնդիր, առաջինը՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ այդ թվում բանկերի, ֆինանսական այլ կազմակերպությունների, նոտարների օպերացիոնալ ծախսերը: Կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է նաև հետագայում քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով:

Երիցյանը վստահեցրեց, որ հաշվի շարժի, հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու կենտրոնացված ռեեստրի միջոցով: Նախատեսվում է հավաքագրել ընդամենը հաշվի համարը և անձի տվյալները՝ անուն-ազգանուն և նույնականացնող այլ տվյալներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեքենաների համարանիշեր գողացող խումբը բացահայտվել է

Հաջորդը

Արցախի Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ կապահովվի խմելու ջրով

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 3192 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 293 նոր դեպք, առողջացել է 1474 քաղաքացի, արձանագրվել…
Դիտել

ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում հայտնաբերել է մոտ 8.5 միլիարդ դրամի խախտում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող…
Դիտել

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը.ԵՄ խոսնակ

Եվրամիության խոսնակ Պիտեր Ստանոյը հայտարարություն է տարածել:  «Բոլոր կողմերը պետք է հետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած…
Դիտել

Զինվորը վնասվածք է ստացել իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share