ՀՀ նախագահն ընդունել է հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է  հայ-կանադական «ԱԳԱՊԵ» ընկերության հիմնադիր ղեկավար Գրեմ Ջոնսոնին և ընկերության ներկայացուցիչներ Սուրեն Սարկիսովին ու Ներսես Կարամանուկյանին: Ընկերությունը զբաղվում է Հայաստանի տարածքում նավթի և գազի պաշարների որոնողական աշխատանքների իրականացմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հյուրերը Հանրապետության նախագահին մանրամասներ են ներկայացրել ընկերության գործունեության վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներ և դրանց հաղթահարման շուրջ «ԱԳԱՊԵ» ընկերության կողմից առաջարկվող լուծումները:

Երկուստեք շեշտվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը նվազեցնում է բնապահպանական ռիսկերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հաջորդը

Արարատ Միրզոյանի զեկույցը ԱԺ-ում

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…
Դիտել

Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share