ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այցելել է նաև Ջերմուկ քաղաք, հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը։ 

Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետև Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։

Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ուկրաինայի իշխանությունները պետք է ապաշխարեն իրենց անցյալի մեղքերը». Կոբախիձե

Հաջորդը

Մակունցն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

Ռազմական դրությունը չեղարկվեց

Հայաստանում ռազմական դրությունը հանվեց: Որոշումն ընդունեց Ազգային ժողովը։ Ռազմական դրությունը հանելու մասին նախագծին կողմ քվերակեց 118 պատգամավոր, դեմ…
Դիտել

Հույս ունեմ, որ ապաշրջափակումը քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Ազատություն» ռադիոկայանին. Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու…
Դիտել

Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցությանը և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share