ՀՀ ռազմաբժշկությանն աջակցելու նպատակով ԱՄՆ գեներատորներ է նվիրել

ԱՄՆ դեսպանության ռազմական գործակցության գրասենյակի ներկայացուցիչները՝ փոխգնդապետ Դանիել Սինգլթոնի մասնակցությամբ հանդիպել են Դաշտային հոսպիտալի ղեկավար փոխգնդապետ Արշալույս Զաքարյանին՝ Հայաստանի ռազմաբժշկական կարողություններին աջակցելու նպատակով տրամադրելով երեք նոր գեներատոր։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպատանտունը

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գլոբալ խաղաղության գործողությունների նախաձեռնության շրջանակում գեներատորները տրամադրվել են Kilo Victor Golf, LLC ընկերության կողմից։

Դեսպանատնից տեղեկացրել են նաեւ, որ սա նվիրատվության առաջին խմբաքանակն է, իսկ առաջիկա երկու ամիսներին սպասվում են տարբեր բժշկական սարքավորումներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի են «ԱրմՌոբոտիքս» 13-րդ առաջնության արդյունքները

Հաջորդը

ԱԳ նախարարն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Գրիգոր Մինասյանը նշանակվեց նախարար

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է համաձայնագիր Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել…
Դիտել

Թբիլիսն պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար

Վրաստանը նախկինի պես պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման համար, իսկ Թբիլիսին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share