Հրազդանի կիրճ․ ինչպե՞ս կարելի է վերափոխել անմխիթար վիճակում գտնվող բնական հանրային գոտին

Հրազդանի կիրճը Երևան քաղաքի ամենակարևորագույն ռեսուրսներից է, որը, սակայն, այդպես էլ չի ծառայում իր նպատակին։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրաել է «Արդար Հայաստան» կուսակցու

«Ժամանակին, Երևանի գլխավոր հատակագիծը նախագծելիս, որոշում է կայացվել այն պահպանել որպես բնական կանաչ տարածք՝ հանգստի և ժամանցի համար:

Թեև այս ամենին, կիրճի մեծ մասը դեռևս անբարեկարգ վիճակում է, իսկ առանցքային ու «Յուղոտ» հատվածները՝ սեփականաշնորհված ու ծառայում ն առանձին անձանց մասնավոր շահերին։

Բոլոր նախադրյալներն առկա են, որպեսզի Հրազդանի կիրճը դառնա հանրային օգտագործելի կանաչ տարածք՝տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդկանց հանգիստն ապահովելու համար:

Այն կարող է զգալիորեն բեռնաթափել Երևանի փոքր կենտրոնը՝ դառնալով գրավիչ ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար:

Տարիներ առաջ ճարտարապետ Ծիլա Ուզաթմաճեանը ներկայացրել է Հրազդան կիրճի՝ Կիևյան կամրջից մինչև Հաղթանակի կամուրջ ընկած հատվածի քաղաքաշինական վերակազմավորման նախագիծ, որի նպատակն է վերականգնել կիրճի նախնական նշանակությունը և ընդգրկել այն քաղաքի կանաչապատ համակարգի մեջ, որպեսզի Երևանի միակ բնական գոտին վերադարձվի բնակչին:

Ճարտարապետը հինգ գոտուց բաղկացած գոտևորման նոր սխեմա է առաջարկել:

-Առաջին գոտին, որը մուտքային հանգույց է հանդիսանում և հարում է Հաղթանակի կամրջին, առաջարկվում է բարեկարգում կատարել և անֆիթատրոն տեղադրել՝ հաշվի առնելով հուշարձանների առկայությունը։

-Երկրորդ գոտուն տրվում է մարզական գործառույթ, քանի որ այն հարում է Հրազդան մարզադաշտի տարածքին: Այստեղ կարող են լինել մարզադաշտեր և մարզման հարթակներ:

-Երրորդ գոտին ընդգրկում է մանկական երկաթուղին, և այստեղ առաջարկվում է պահպանել գոյություն ունեցող նշանակությունը։

-Չորրորդ գոտին նախատեսված է ազատ հանգստի և զբոսանքի համար, որտեղ կարող են տեղադրվել բաց խաղահրապարակներ:

-Հինգերորդ գոտին հատկացվում է էքստրեմալ ստորտաձևերին, որոնց շատ հարմար են ռելիեֆի սուր անկումները:

Ճարտարապետն առաջարկում է փակել մեքենաների համար նախատեսված ճանապարհները, որպեսզի տարածքն ամբողջությամբ տրամադրվի հետիոտնին և հեծանվորդին՝ պահպանելով միայն շտապ օգնության և անվտանգության մեքենաների մուտքի հնարավորությունը:

Հանգստի գոտին քաղաքի մյուս մասերին հասանելի դարձնելու համար առաջարկվում է կառուցել ճոպանուղի, որը զարգացման հեռանկարներ կստեղծի ամբողջ քաղաքի մակերեսով:

Իսկ Ճարտարապետ Աննա Խաչատրյանի նախագիծը վերաբերում է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքի վերակառուցմանը:

Տարածքն ունեցել է սպորտային նշանակություն և 1991թ. ընդգրկվել է պետության կողմից պահպանվող անշարժ հուշարձանների ցանկում:

2000-2004թթ. որոշումը չեղարկվել է, և 2004 թվականից «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը սպորտայինից վերածվել է խառը կառուցապատման գոտու, որտեղ տարիներ շարունակ տոնավաճառ է գործել:

Մարզադաշտի տարածքը կազմում է 14 հա և կից օժանդակ ընդհանուր օգտագործման տարածքները կազմում են 21 հա, որի 1.047 հա մակերեսը զբաղեցրել է տոնավաճառը:

Սպորտային տարածքին կարելի է նոր կյանք տալ և սպորտային միասնական միջուկ ստեղծել: Այն կսպասարկի տարիքային և շարժողական խնդիրներ ունեցող տարբեր խմբերին, և կունենա մարզադաշտ, սպորտային դահլիճներ, հարթակներ, հեծանվային ուղի, թենիսի դաշտեր:

Կից հասարակական գոտին կներառի ջրային հրապարակներ, կանաչ հարթակներ՝ այդ թվում՝ մանկական ժամանցի համար:

Չգործող հին սպորտդպրոցի փոխարեն առաջարկվում է նոր և մոդեռնիզացված սպորտային կենտրոն: Ընդհանուր հեծանվային ուղին կկապի տարածքը քաղաքային ենթակառուցվածքներին:

Կիևյան կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ ընկած 2.5 կմ տարածքը ներառված չէ քաղաքային կյանքում, չկա ոչ մի վարչատնտեսական, մասնավոր կամ այլ կառույց:

Ինձ համար ակնհայտ է, որ Հրազդանի կիրճը Երևանի ամենառազմավարական հատվածներից մեկն է, որի ամբողջական իրացման համար անհրաժշտ է ունենալ զարգացման հայեցակարգ։

Գնալու ենք այս ճանապարհով՝ նաև այսպես պատկերացնելով ու կառուցելով արդար Հայաստանը…»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիճքի հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումները տապալվեցին

Հաջորդը

Տղամարդը որսորդական հրացանով սպանել է աներոջն ու զոքանչին

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ…
Դիտել

Խաղաղության հաստատումը կարող է լինել միջո՛ց, ոչ թե նպատակ. Genesis Armenia-ն ամփոփեց գործունեության երկրորդ տարին

Ազգային ռազմավարություն է անհրաժեշտ, որը գրելու և կյանքի կոչելու համար պիտի ապահովենք ազգային մարտունակություն. դեկտեմբերի 25-ին «Էլիտ պլազա»…
Դիտել

Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին՝ դադարեցնել մարդկության դեմ հանցագործությունը. Արցախի ՄԻՊ

Ավելի քան երկու շաբաթ Արցախն Ադրբեջանի ստեղծած շրջափակման մեջ է։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի…
Դիտել

Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման ավտոճանապարհի Աշտարակի հատվածը 

Հիմնանորոգվում է Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածը։ Մոտ 4կմ ճանապարհն անցնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share