ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հուլիսի 2-ին, ժամը 13։52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1990 թ.) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով․ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Վարորդին և ուղևորներ Մ․ Ա․-ին (ծնված 1966 թ․), Կ․ Շ․-ին (ծնված 1986 թ․) և Ռ․ Ա․-ին (ծնված 1941 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Մ․ Ա․-ինը՝ ծանր, Կ․ Շ․-ինը և  Ռ․ Ա․-ինը՝ միջին ծանրության: Մ․ Ա․-ն և Կ․ Շ․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Վ․ Հ․-ն և Ռ․ Ա․-ն՝ «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, իրականացրել հովացման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը

Հաջորդը

Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Starmus VI»-ի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի…
Դիտել

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու գործով 5 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ…
Դիտել

Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները

Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները՝ 65 տարին լրանալու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share