Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները

Դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները՝ 65 տարին լրանալու կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը: Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի 65 տարին 2022 թվականի հուլիսի 18-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 18-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի լիազորությունները համարել դադարած»,– ասվում է ԲԴԽ որոշման մեջ։

Տիգրան Սահակյանը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ էր ընտրվել 2021-ի հուլիսի 7-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին

Հաջորդը

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհահատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց Հունվարի 19-ին «Սևան»…
Դիտել

Փաշինյանի որդուն՝ իր տան մերձակայքից փորձել են առևանգել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share