Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի 28 անշարժ գույք և դրամական միջոցներ. Դատախազություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող թվով 28 անշարժ գույքեր, թվով 16 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 2.552.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մասնակցություններ թվով 6 իրավաբանական անձերում:

Իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 ՀՀ դրամ փոխառությունների պահանջի իրավունքը:

19.236.606 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 18.656.316 ՀՀ դրամ՝ ավանդների մնացորդ, ինչպես նաև 17.027.871 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում հրշեջ հենակետեր են տեղակայվել

Հաջորդը

Գասպար Տերտերյանը հունահռոմեական ոճի Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է դարձել

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարզերում թույլ ձյուն

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 6-ին, 7-ին առանձին շրջաններում…
Դիտել

Իսկ Լուկաշենկոն ու՞մ է պետք. Ռուստամ Բաքոյան

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությանը։…
Դիտել

ԵԱՏՄ-ում կարող են արգելել միանգամյա օգտագործման պլաստիկը

ԵԱՏՄ երկրները փուլային արգելք են սահմանելու պլաստիկե տոպրակների և մեկանգամյա օգտագործման այլ պլաստիկի կիրառման վրա, հայտնում է «Իզվեստիան»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share