Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը. Հարությունյանը՝ Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի պատմություն և մեծ ներուժ հետագա զարգացման համար: Այդ հարաբերություններում իր ուրույն տեղն է ունեցել և ունի նաև Արցախը՝ որպես Հարավային Կովկասի կարևոր սուբյեկտներից մեկը: Այդ կարևորության ցուցիչներից մեկն էլ 2020թ. պատերազմի հրադադարի կնքումն էր Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ ու երաշխավորմամբ: 

Ուստի, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը 2020թ. արյունահեղության կասեցման և Արցախում հետագա նոր լայնածավալ ագրեսիաների ու ողբերգությունների կանխման հարցում: Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ: 

Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու Արցախի և տարածաշրջանի անվտանգության փխրուն ճարտարապետությունը և ՌԴ երաշխիքները՝ Արցախի շարունակվող շրջափակման ու սպառնալիքների միջոցով, մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական շահերի ներդաշնակեցման և ջանքերի համատեղման միջոցով մեր երկու ժողովուրդներին կհաջողի ապահովել տարածաշրջանային կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառմանը

Հաջորդը

Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ում, Լաչինի միջանցքում իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքը չի կարող շրջափակված մնալ. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի…
Դիտել

Այս պահի դրությամբ Ադրբեջանը ևս 10 քառակուսի կմ օկուպացրել է ՀՀ-ից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է ևս 10 քառակուսի կմ տարածք։…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Ինչպես տեղեկացրին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share