Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը․Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։

Ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։ Մարուքյանը դա որակել է աղաղակող պահվածք, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ բոլոր ջանքերին։ 

Ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները և ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից»։

Մարուքյանի խոսքով, միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող են հանգեցնել ժողովրդավարական Հայաստանի դեմ նոր ագրեսիայի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Հաջորդը

Ադրբեջանական զինուժի կրակից Երասխի հատվածում վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ․Բայրամով

Եռակողմ հայտարարությամբ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը խաղաղ օրակարգ է առաջ քաշում, իսկ Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։ Այս…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են…
Դիտել

Պահանջում ենք զինել Սյունիքի բնակչությանը. ԱԺԲ հայտարարությունը

Պահանջում ենք կազմակերպել, զինել և պատրաստել Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share