ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այցով Փարիզում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ, դեսպան Բրիս Ռոքֆոյի և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, հաստատության ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև կիսվել է հաստատության առաջնահերթություններով:
Անդրադառնալով Պաշտպանի հաստատության կողմից Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ այցելությունների հետևություններին՝ Պաշտպանը ներկայացրել է արցախահայության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող ճնշումները, այդ թվում՝ հոգեբանական, ապա նաև կոնկրետ ֆիզիկական անձեռնմխելիության ու անվտանգության համար ստեղծված անելանելի պայմանները, որի վերջնանպատակը Արցախի հայաթափումն է։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց հարազատների հետ իր շփումների մանրամասները, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից գերիների ու պահվող անձանց անմիջապես վերադարձնելու հարցում իր միջազգային պարտավորություններն ու եռակողմ հայտարարությամբ ստանձնած հանձնառությունը շարունակաբար չկատարելու վերաբերյալ։

Ֆրանսիայի ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնը հանդիպման ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր առաքելությունը։ Տիկին Բորիոնը նախանշել է այն մարտահրավերները, որոնք այժմ առկա են գլոբալ մակարդակում մարդու իրավունքների համընդհանուր բնույթի ընկալման համար, ցավալիորեն նշելով, որ ժամանակակից հակամարտություններն այդ հարցում ամենամեծ մարտահրավերներն են։ Կողմերը նախանշել են նաև կանանց հզորացման օրակարգում համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ Քրիստիննե Գրիգորյանը տիկին Բորիոնին հրավիրել է Հայաստան։

Իր խոսքում ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ դեսպան Բրիս Ռոքֆոյը մտահոգություն է հայտնել պատերազմից հետո առկա չհանգուցալուծված հումանիտար հարցերի վերաբերյալ։ Դեսպան Ռոքֆոյը բարձր է գնահատել գերության մեջ գտնվող ու անհայտ կորած անձանց ընտանիքների տարբեր խնդիրների լուծումը պաշտպանի կողմից մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու մոտեցումը։

Հանդիպումների շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանը նաև շեշտել է Արցախում միջազգային կազմակերպությունների ու ընդհանրապես՝ միջազգային ներկայացվածությունն ավելացնելու անհրաժեշտությունը՝ որպես արցախահայության իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման լրացուցիչ երաշխիք։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը գործարարների հետ այցելել է Հնդկաստանի Մումբայ քաղաք

Հաջորդը

Մետրոյի Աջափնյակ կայարանը պետք է կառուցվի․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահն ու ՄԻՊ-ը անդրադարձել են սահմանային բնակիչների իրավունքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել…
Դիտել

Լրջագույն խնդիրներ են առաջ եկել․ Սյունիքում ՄԻՊ այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Սյունիքում…
Դիտել

Արցախում դեղերի գների անհիմն բարձրացման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share