Միջազգային առաքանու միջից հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի մարիխուանա. ՊԵԿ

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության՝ «Գլոբինգի» միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա:

Նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով որոշում է կայացվել անցկացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ Միաժամանակ, Օպերատիվ-հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում պարզվել է առաքանին ստացողի տվյալները։ Հիշյալ առաքանին, ըստ փաստաթղթերի, ստացող է հանդիսացել ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն։

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին «Գլոբինգ» ընկերության Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գործող սպասարկման սրահից ստանալուց հետո, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն: Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածի հատկանիշներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գազի գինը Հայաստանում 10 տարի չի բարձրանա

Հաջորդը

Վարչապետը հյուրընկալել է շախմատի Աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ եւ ՄԱԶԾ նախաձեռնությունը տեղական տնտեսական զարգացման նոր մոտեցումներ կկիրառի

ԵՄ եւ ՄԱԿ Զարգացման ծրագիրը մեկնարկում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում: Եվրոպական Միությունը ՄԱԿ զարգացման…
Դիտել

Վիրահատության է ենթարկվել Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Այսօր աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Պարգև Սրբազանի էջում: «Խնդրում…
Դիտել

Արարատ Միրզոյանն այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share