Միջուկային ապոկալիպսիսի վտանգն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է. Բայդեն

Մոսկվայի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սպառնալիքների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է աշխարհի վերջի վտանգի մասին։ Նրա խոսքով՝ միջուկային ապոկալիպսիսի վտանգն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականի «կարիբյան» ճգնաժամից ի վեր:

«Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակներից ի վեր առաջին անգամ մենք միջուկային զենքի կիրառման ուղղակի սպառնալիք ունենք, եթե ամեն ինչ շարունակվի նույն ոգով»,- հայտարարել է Բայդենը:

Բայդենի կարծիքով՝ Պուտինը չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին, քանի որ նրա զինված ուժերը, կարելի է ասել, զգալիորեն հետ են մնում:

Բայդենը նշել է, որ Վաշինգտոնում դիվանագիտական ելք են փնտրում։

«Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ ելք է պետք Պուտինի համար։ Որտեղ նա կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, որ ոչ միայն չկորցնի դեմքը, այլև չկորցնի Ռուսաստանի զգալի իշխանությունը», -ասել է Սպիտակ տան ղեկավարը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Հաջորդը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Առնչվող նյութեր
Դիտել

Արման Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների հեռացման հրատապությունը

Երեկ Բելգիայի ԱԳՆ-ում տեղի են ունեցել իմ քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել եմ ադրբեջանական զինված ծառայողների…
Դիտել

ՌԴ-ն և Իրանը կշարունակեն համագործակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:  Այս մասին հայտնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share