Մի եկեք էլի դահլիճ, որ գալիս եք, ո՞ւմ է պետք. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քննադատել է ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին:

«Ի՞նչին եք դուք մասնակցում, ի՞նչ պիտի լինի, որ այս դահլիճում ձեր օրակարգը սպասարկվի։ Հայաստանը գրավե՞ն վերջնականապես, բոլորս մեռնենք, ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք դահլիճ, ո՞րն է ձեր օրակարգը կամ դուք խի՞ եք եկել, ուզում եմ դա էլ հասկանալ»,- ընդդիմադիր պատգամավորներին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել էր ԱԺ, խոսում էր հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների մասին, զոհերի, վիրավորների մասին, իսկ ընդդիմությունը ասում է «Մենք մեր օրակարգը ունենք»:

«Ադրբեջանի մասին հայտարարություն ենք ընդունում, երրորդ կետով ներքաղաքական հարց եք լուծում, ասում եք՝ այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքական սնանկությունը։ Ո՞ւմ է դա հետաքրքիր, հիմա դրա մասի՞ն ենք խոսում, ձեր սնանկության մասին 30 տասնամյակ կարելի է խոսել։ Չորրորդ կետով էլ ասում եք՝ Ադրբեջանի հետ բանակցություններից դուրս գանք։ Լո՞ւրջ, դուրս գանք, բա ի՞նչ անենք, որ դուրս գանք, էլի երկու հոգով գնաք սահման պահե՞ք։ Մի եկեք էլի դահլիճ, որ գալիս եք, ո՞ւմ է պետք։ Նույնիսկ այս իրավիճակում դուք չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը. ՀՀ ԱՆ

Հաջորդը

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ուղևորվում է Հայաստան և Ադրբեջան՝ բանակցելու Փաշինյանի և Ալիևի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետը և Վրաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Վարչապետը շնորհավորել…
Դիտել

ԿԲ–ն մեկնաբանել է «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու լուրերը

ՀՀ կենտրոնական բանկը մեկնաբանել է ռուսական «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու հնարավորության մասին լուրերը։ Ըստ ԿԲ–ի՝ Հայաստանի առևտրային…
Դիտել

Տիգրան Խաչատրյանը եւ Անդրեա Վիկտորինը քննարկել են ԵՄ տրամադրած ներդրումային ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի…
Դիտել

Կալանավորվել է 2020թ պատերազմի ընթացքում ՊԲ պաշտպանական շրջանի բարձրաստիճան սպան

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share