Մի օր, ի վերջո, պետք է դադարել թաքնվել երեխաների ու 18-20 տարեկան զինվորների թիկունքում. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայկական լրատվամիջոցները ողողված էին հետեւյալ վերնագրով նյութերով. «Սկանդալ Ստեփանակերտում. արցախցիների պահանջով ապամոնտաժվում են Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած վրանները եւ տոնածառը»:

Եւ իսկապես, տոնածառն ու երեխաների համար նախատեսված միջոցառման տաղավարները ապամոնտաժեցին, միջոցառումը չեղարկվեց: Պատերազմի ամբողջ դաժանությունը իրենց փոքրիկ հոգիներում մի կերպ քարշ տվող երեխաներին թույլ չտվեցին երեք օր ցրվել, կտրվել ծանր իրականությունից:

Մեծերը, հասկանում եք, սիրտ չունեին: Մինչդեռ նրանցից դա չէր էլ պահանջվում: Միջոցառումը մեծերի համար չէր, նրա’նք չպետք է գնային պլաստիլինով տնակներ պատրաստելու, կամ քիմիական փորձեր անելու, կամ հեքիաթ պատմելու: Նրանցից պահանջվում էր իրենց երեխաներին տանել, թողնել այդ տաղավարներում, որտեղ խաղավարներ կային, ու մի քանի ժամ կզբաղեցնեին երեխաներին: Հատուկ ընդգծեմ, որ համերգ, երգ-պար նախատեսված չէր եւ դա դժվար չէր ճշտել:

Մի խոսքով, ավելի էգոիստական պահվածք մեծահասակների կողմից երեխաների հանդեպ, թվում էր թե, հնարավոր չէ պատկերացնել: Բայց դա միայն թվում էր:

Հիմա էլ, այդ նույն մեծահասակները այդ նույն երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում: Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկահարանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում եւ այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն, վրաններ ապամոնտաժվեն:

3, 4, 5 տարեկան բալիկներին հայրիկներն ու մայրիկները ստիպում են պարզել հետեւյալ բնույթի տեքստեր.«Բացեք կյանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարոտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կա ու միշտ կլինի», Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզում ում ճանապարհը բացվի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղություն», «Արցախում կամքի ուժ կա» եւ այլն:

Երեխաները չեն տիրապետում տարածաշրջանային խնդիրներին, եւ նրանց մոտ իհարկե հարցեր կառաջանան: Նրանք ոչ մի կերպ չեն հասկանա, թե այդ ինչպես էր, որ Ստեփանակերտի կենտրոնում իրենց համար տեղադրված վրանների հարցերը հայրիկներն ու քեռիները այդքան հեշտությամբ լուծեցին, հզոր եւ հաղթանակած կեցվածքով ոտնակոխ անելով տոնածառն էլ, վրաններն էլ, իսկ ահա ճանապարհի վրաններից ազատվելու համար հենց իրենց՝ երեխաներին են «աշխատացնում»:

Այս հարցը անպայման կուղղվի մեծահասակներին եւ թերեւս ոչ մի սփոփող պատասխան չի գտնի:

Հ.Գ. Մի օր, ի վերջո, պետք է դադարել թաքնվել երեխաների ու 18-20 տարեկան զինվորների թիկունքում։ Եւ որքան շուտ գա այդ օրը, այնքան շուտ կավարտվեն մեր ողբերգությունները»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը զարմանք է հայտնում Լավրովի զարմանքի առնչությամբ

Հաջորդը

Սյունիքի մարզպետը հանդիպել է Արցախի շրջափակման պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Սփյուռքը պետք է ընդգրկված լինի Հայաստանի կառավարման համակարգում․ Լեւոն Սաքունց

Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ, մեր հայրենակից Լեւոն Սաքունցը Ազդագիրին բացառիկ հարցազրույց է տվել եւ ներկայացրել է իր տեսակետը…
Դիտել

Հայկական պատվիրակությունը Բունդեսթագի պատգամավորներին է ներկայացրել հետպատերազմական իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում

ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Գերմանիա այցի շրջանակում հուլիսի 5-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի Սոցիալ -դեմոկրատական կուսակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share