Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվել է Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը

Մարտի 26-ին Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում պաշտոնապես բացվեց Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը։ Բացման արարողությանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի և Իվլին դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։ Կենտրոնի բացումն ազդարարող՝ ժապավենը կտրելու արարողությանը մասնակցեցին Իվլին դեպարտամենտի սենատոր Միշել Լոժիեն, Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետ Լորեն Մերկերը, ինչպես նաև Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները։

Կենտրոնը եզակի տարածք է երիտասարդների համար՝ արտահայտելու իրենց ստեղծագործական միտքը, ձեռք բերելու նոր գիտելիքներ, ավելի մոտ լինելու արվեստին ու մշակույթին, ինչպես նաև պատրաստվելու արվեստի ոլորտում իրենց հետագա մասնագիտացմանն ու կարիերային: Ուսուցման ողջ գործընթացը կազմակերպվելու է 5 հիմնական ուղղությամբ՝ պար, թատրոն, երաժշտություն, փորձեր, ձայնագրություններ, որոնց համադրման շնորհիվ սովորողները ձեռք են բերելու ոլորտային բազմակողմանի գիտելիքներ ու կիրառական հմտություններ։

Յուրովի նախագծված և ժամանակակից միջավայր լինելուց զատ, կենտրոնը հագեցած է պրոֆեսիոնալ բարձրակարգ տեխնիկայով, որը ոչ միայն հետաքրքիր, այլև շատ արդյունավետ կդարձնի ուսուցման ողջ ընթացքը։ Կենտրոնն ունի մեծ համերգասրահ, ձայնագրման ընդարձակ ստուդիա, երաժշտական, թատերական և պարային ստուդիաներ, մասնագիտական այլ լսարաններ, ինչպես նաև միջոցառումների բացօթյա սրահ: Այս պահին կենտրոն ընդունված ուսանողների թիվը շուրջ 1800 է, դասավանդող մասնագետների թիվը՝ 40։ 

Կենտրոնի ստեղծումը ֆինանսավորվել է Իլ-դը-Ֆրանս շրջանի, Իվլին դեպարտամենտի և Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքի խորհուրդների կողմից։  Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնի ընդհանուր մակերեսը կազմում է 3500 մ², կառույցը նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Դոմինիկ Կուլոնը։

Կենտրոնը Շառլ Ազնավուրի անունով կոչելը եղել է ոչ միայն քաղաքային խորհրդի առաջարկը, այլև բնակիչների և այդ կենտրոնի ապագա սաների մեծ ցանկությունը։ Ազնավուր ընտանիքը նախագծին տեղում ծանոթանալու արդյունքում տվել է անվանակոչման մասով իր համաձայնությունը։ 

Հաստատումից հետո «Ազնավուր» հիմնադրամը, համագործակցելով Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետարանի և սցենոգրաֆիայի ու ինտերիեր դիզայնի ոլորտում հայտնի «Agence NC – Nathalie Crinière» գործակալության  հետ, աշխատել է այս հաստատության ներսում եզակի ինստալյացիաների ստեղծման վրա։ Այս աշխատանքների միջոցով փորձ է արվել ներկայացնել Շառլ Ազնավուրի արվեստի ու անցած ուղու պատմությունը՝ ոգեշնչելու կենտրոն այցելող երիտասարդներին։ Այս նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնին է փոխանցել նաև Շառլ Ազնավուրի ստացած «Կրկնակի ադամանդե սկավառակը» (Disque double diamant), որն արտիստին էր շնորհվել 2.000.000-ից ավելի վաճառված ալբոմի համար։

«Հայրս շատ կհպարտանար և մեծ պատիվ կհամարեր՝ տեսնելով, որ խորհրդանշական այս վայրը իր անունն ու տեսլականն է կրում։ Հուսով ենք՝ նրա «ներկայությունը» կխրախուսի բազմաթիվ երիտասարդների և ոգեշնչման աղբյուր կդառնա նոր սերունդների համար։ Ազնավուր ընտանիքի և «Ազնավուր» հիմնադրամի կողմից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս նախաձեռնությունն իրականություն դարձրած բոլոր կողմերին։ «Ազնավուր» հիմնադրամը, իհարկե, կշարունակի իր համագործակցությունը Արվեստների կենտրոնի հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելով»,- բացման արարողության ժամանակ իր ելույթում նշեց Նիկոլա Ազնավուրը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մակրոնն ու Պուտինը հեռախոսազրույց են անցկացնում

Հաջորդը

ՌԴ Պն-ն եռանդուն ջանքեր է գործադրում ԼՂ-ում լարվածության լիցքաթափման ուղղությամբ․ Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը փորձում է քողարկել իր ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը. «Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու…
Դիտել

Արցախում քննարկել են կտրոնային համակարգի ներդրման հարցը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share