Նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ապրիլի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի ելույթում հնչած Հայաստանի դեմ ուժի կիրառման սպառնալիքների և տարածքային նկրտումների առնչությամբ։

Նամակում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից բռնության և հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա, ինչը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի և սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ սա ակնհայտորեն փաստում է, որ գլոբալ համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զենքի ուժով լուծելու փորձ էր։

Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները և սպառնալիքները ուժի կիրառմամբ ստեղծելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» սնանկ են թե´ պատմության և թե´ միջազգային իրավունքի տեսանկյունից, և նման հռետորաբանությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։

Ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների և քարոզելով բռնություն ու ռասիզմ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքվի «պուրակում», որը նացիստական շրջանի քարոզչության ակնհայտ նմանակում է։

«Հայաստանը դատապարտում է սադրիչ հռետորաբանությունը, ռասիստական գաղափարախոսությունը և ուժ կիրառելու սպառնալիքները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և վերահաստատում է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում հանձնառությունների լիարժեք, անհապաղ և բարեխիղճ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և գերեվարված այլ անձանց ազատ արձակման առնչությամբ»,-նշել է Մհեր Մարգարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ

Հաջորդը

Covid-19. Երեկ կատարվել է 4015 թեստավորում

Առնչվող նյութեր
Դիտել

Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

Քիմ Քարդաշյանը «Ինստագրամի» սթորի բաժնում կրկին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես ամերիկահայ հեռուստաաստղը կիսվել է արցախցիների մասնակցությամբ…
Դիտել

Հայրենադարձ Գևորգ Թասլաքյանը քաղցր անկյուն է բացել Երևանում

Լիբանանահայ, Այնճար գյուղում ծնված Գևորգ Թասլաքյանը Հայաստանում իր բիզնեսն է նախաձեռնել: Նորաբաց «Այնճար» քաղցրավենիքի խանութ-սրճարանն արաբական համերով, հայկական…
Դիտել

2020թ․ սեպտեմբերի 25-ին ինձ զեկուցել են, որ պատերազմի հավանականությունը 30% է. վարչապետ

Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ 2020թ․ ԱԱԾ-ն, հետախուզական ծառայությունը հստակ տեղեկություններ ունեցե՞լ են…
Դիտել

Արարատ Միրզոյանի արտերկիր կատարած 40 այցերից 20-ն իրականացվել է եվրոպական ուղղությամբ

2023թ. ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է եղել եվրոպական երկրների ու կառույցների հետ քաղաքական երկխոսության խորացումը, օրակարգի ընդլայնումն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share