ՆԳՆ հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը․ Փաշինյան

Ներքին գործերի նախարարության հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը, պիտի անցնենք դրանց իրականացմանը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներքին գործերի նախարարության հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը և արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք, և թերևս պիտի անցնենք դրա իրականացմանը։ Բուն ոստիկանության բարեփոխումների գործընթացն ենք մեկնարկել։ Մեր առաջիկա նպատակների մեջ  Ոստիկանության, ԱԱԾ-ի,  Փրկարար ծառայության,Պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումն է, նկատի ունենք նաև աշխատավարձը։ Այս բոլոր հատուկ ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, պետք է առաջիկա տարիներին կարողանանաք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում, բայց դա ինքնաբերաբար տեղի չի ունենալու, այլ ատեստավորման գործընթացի միջոցով»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով, առաջիկա երեք տարիներին նշված մարմինների աշխատակիցները կանցնեն կամավոր ատեստավորում, կարձանագրվի աշխատարձի կրկնապատկում։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը տրված է․ Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Արագաչափերի ու տեսախցիկների համակարգը վերադարձվում է ոստիկանությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2021թ. հունիսի 5-ին ահազանգ է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են…
Դիտել

ԱԳ փոխնախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիման մասին

«Արդեն երևի ծանոթացաք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում։ Այնուհետև Մոսկվայում կշարունակվի…
Դիտել

Հայկական կողմը ռուսական կողմի միջոցով փաթեթ է ուղարկել Ադրբեջանին

Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալյացիայի, լարվածության նվազման ու անվտանգության բարձրացման նպատակով հայկական կողմը ռուսական կողմի միջոցով փաթեթ է ուղարկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share