Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը

Հաջորդը

Ռազմական կցորդներին ներկայացվել է սահմանային իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Պատերազմին առնչված քաղաքացիներին մատուցվում է հոգեբանական խորհրդատվական ծառայություն

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ այսօր ԱԻՆ-ում կայացել է ամենամսյա խորհրդակցություն: ԱԻ նախարարի պաշտոնակատարը խորհրդակցության ընթացքում…
Դիտել

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են Սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման…
Դիտել

Ճապոնիան առաջին տեղում է աշխարհում քովիդի դեպքերի օրական աճով

Ճապոնիան, որտեղ կորոնավիրուսի ամբողջ համավարակի ընթացքում նշվել Է հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը, դուրս Է եկել բոլոր երկրների…
Դիտել

Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է. ԵՄ ներկայացուցիչ

Ադրբեջանական Telegram- ալիքներում տեսանյութ է տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները  գնդակահարում են հայ գերիներին։ «Հայ ռազմագերիներին, ըստ ամենայնի, մահապատժի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share