Ռազմական կցորդներին ներկայացվել է սահմանային իրադրությունը

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը:

Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:

Ընդգծվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Հաջորդը

Առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել

Առնչվող նյութեր
Դիտել

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից: Նվազագույն կենսաթոշակի չափը` 28600…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հարկ է թողնել եկող սերունդներին․ ՌԴ դեսպան

Մեր մոտեցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը այն հարցն է, որ հարկ է թողնել եկող սերունդներին։ Այս մասին լրագրողների…
Դիտել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենին

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share