Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:

Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել եմ Պյոտր Չայկովսկիի, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործություններ։

Որպես մենակատար` նվագախմբի հետ հանդես է եկել հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զինվորի տունն այսօրվանից նաև աղոթատեղի ունի

Հաջորդը

Արցախի ՊԲ-ն հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Զանգվածային ջրանջատումների համար ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու…
Դիտել

Թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի…
Դիտել

Սյունիքի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն…
Դիտել

Ադրբեջանցիները կրակել են Երասխի ուղղությամբ, այրվել է անասնագոմ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share