Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում

Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ Քվերակությանը Փաշինյանը ստացավ 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանըվարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել պրիլի 25-ին՝ հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Առաջին անգամ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն։ Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կրկին վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը քաղաքական քննարկումներ էր անցկացրել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոնք հավաստիացրել են, որ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի, որպեսզի Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը․Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Պատվաստված զբոսաշրջիկների մուտքը ԵՄ կարող է թույլատրվել

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումները

ԱԺ-ում մեկնարկել են Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումները։ Մեկնարկին խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ…
Դիտել

Վրաստանի նախագահը դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ «վտանգավոր էսկալացիան» և կոչ արել հարևան երկրներին՝ խաղաղություն…
Դիտել

ԶՈՒ ղեկավար կազմը հայտարարություն է տարածել

Հայաստանի զինված ուժերի ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share