Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ձեզ եմ հղում իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Թույլ տվեք հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթել Ձեզ անկոտրում կամք ու անսպառ եռանդ՝ ֆրանսիացի ժողովրդին առաջնորդելու և նորանոր հաջողություններ ու մեծ նվաճումներ ձեռք բերելու համար։

Հավատացած եղեք, որ համաշխարհային մարտահրավերներով լի այս բարդ ժամանակահատվածում Հայաստանն աջակցում է միջազգային խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Ձեր բարձր առաքելությանը։ Հայ ժողովուրդը կիսում է բարեկամ Ֆրանսիայի հետ մեզ միավորող ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և քաղաքակրթական բարձրագույն արժեքները։

Պարոն նախագահ, օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Ձեզ Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։

Հուսով եմ, որ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով՝ ի նպաստ մեր երկրների առանձնահատուկ գործակցության խորացման և մեր ժողովուրդների անսասան բարեկամության ամրապնդման։

Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։

Բարեկամաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ առողջապահության նախարարը տեսակցել է Արտակ Բեգլարյանին

Հաջորդը

«Տրանսպորտային միջանցքը լիարժեք կվերականգնվի շատ մոտ ապագայում». Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը ՄԱԿ ԱԽ-ում

Առնչվող նյութեր
Դիտել

Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

Քիմ Քարդաշյանը «Ինստագրամի» սթորի բաժնում կրկին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես ամերիկահայ հեռուստաաստղը կիսվել է արցախցիների մասնակցությամբ…
Դիտել

ՆԱՏՕ-ն միջուկային զսպման վարժանքներ կանցկացնի․ Սթոլթենբերգ

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը նախատեսում է միջուկային զսպման  զորավարժություններ անցկացնել։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…
Դիտել

Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար. տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային…
Դիտել

Երկրաշարժ Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք. ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ

Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share