«Տրանսպորտային միջանցքը լիարժեք կվերականգնվի շատ մոտ ապագայում». Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը ՄԱԿ ԱԽ-ում

Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Եվստեգնեևան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ, որն առաջացել է «տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունների արդյունքում»: Նշելով, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, Եվստեգնեևան ասել է, որ այն գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ և մնում է տարածաշրջանում կայունության երաշխավորը՝ արդյունավետ կատարելով իր խնդիրները: ՌԴ ներկայացուցիչը հիշեցրել է, որ երկու կողմերն էլ ստանձնել են պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն, այդ թվում՝ պարտավորություն՝ ապահովելու, որ քաղաքացիական անձինք դժվարություններ չունենան, և ասել է, որ իր երկիրն ակնկալում է, որ տրանսպորտային միջանցքը լիարժեք կվերականգնվի «շատ մոտ ապագայում»: 

ՌԴ ներկայացուցիչը հավելել է, որ վերջին օրերի ընթացքում Ռուսաստանը կանոնավոր շփումներ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի հետ, և արդյունքում վերսկսվել են գազի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ, մասամբ բացվել է Լաչինի միջանցքը երթևեկի համար, և համաձայնեցվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանքահորեր այցելելու պարամետրերը։ Հայտարարելով, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվեն, նա կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ լարվածությունն ուժեղացնող քայլերից և պահպանել երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Այդ դրույթների ամբողջական իրագործումը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ամենակայուն միջոցն է»,- հավելել է ՌԴ ներկայացուցիչը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը՝ Էմանուել Մակրոնին

Հաջորդը

Ամանորը աշխարհի տարբեր անկյուններում

Առնչվող նյութեր
Դիտել

Կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք մեկ օրում

Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով:…
Դիտել

Քննարկվել է «Ջրվեժ քաղաքային պարկի» ապագա կառուցվածքն ու ձևավորումը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արա Հակոբյանի գլխավորությամբ հանդիպում է…
Դիտել

Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչը 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկել

Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի…
Դիտել

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share