Ամանորը աշխարհի տարբեր անկյուններում

Ամանորի հրաշքին մնացել են հաշված օրեր։ Այս հեքիաթային տոնի մասին բոլորս գիտենք դեռ մանկուց, երբ անհամբերությամբ սպասում էինք Ձմեռ պապին և նրա հերթական ամանորյա նվերներին։ Շատերս կարծում ենք, որ գիտենք ամեն ինչ տարվա ամենասպասված ու գեղեցիկ տոնի մասին, այնինչ կան շատ հետաքրքիր և նաև ինչ-որ չափով տարօրինակ փաստեր Ամանորի հետ կապված, որոնց ծանոթ ենք քչերս։

Օրինակ՝ որքան էլ որ զարմանալի է, բայց Իտալիայում ընդունված է Ամանորի նախաշեմին ազատվել և պատուհանից դուրս նետել հին և ոչ պիտանի իրերը: Որքան շատ հին իրերից ազատվեք, այնքան ավելի շատ հարստություն և հաջողություն կլինի հաջորդող տարում: Այս օրերին Իտալիայի փողոցներով շրջելը վտանգավոր կարող է լինել յուրաքանչյուրի համար, քանի որ չես կարող ասել, թե որ պահին ինչ «կթռչի» վերևից քեզ վրա։

Իսկ օրինակ Ճապոնիայի մայրաքաղաք՝ Տոկիոյում, ընդունված է Ամանորի գիշերը պատրաստել կարկանդակներ և բաժանել անցորդներին` հավատալով, որ տարվա հաջողությունը կախված է բաժանած կարկանդակների քանակից: Եվ բացի հաջողություն և բարօրություն խորհրդանշող ավանդույթներից կան նաև հակառակ պատկերները։ Այսպիսի մի պատկերի կարող ենք հանդիպել Շոտլանդիայում, որտեղ խստիվ արգելվում է Ամանորի առաջին օրը անել առաջարկություն կամ թափել աղբ։

Ֆրանսիայում ամանորյա տոնին ընդառաջ մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ՝ չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվեր ստանալը համարվում է «կանոններից դուրս»: Շվեդիայում Ամանորի մուտքը այլ կերպ է սկսվում։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարության սկզբում հայրիկները տնից դուրս են բերում աղբը և վերադառնում  Յուլ Տոմտենի` նույն ինքը Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենը` նվերներ բաժանել: Ահա այս աղմուկ-աղաղակն է ազդարարում նոր տարվա սկիզբը շվեդների մոտ։ Հարկ է նշել նաև, որ շվեդները ավանդաբար միմյանց մոմեր են նվիրում։ Սա պայմանավորված է նրանով, որ ձմռանը բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է:

Հետաքրքրական է իսպանական Ամանորը։ Նախ Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է ունենալ մի քիչ նուգա և շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է  և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու: Իսկ ինչու՞ խաղող,այն էլ կենտրոնական հրապարակում՝  հավանաբար կհարցնեք Դուք։ Իսկ ես կնշեմ,որ կա մի «իսպանական» ավանդույթ ըստ որի  ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամեն ամիսը։ Եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը տարվա ընթացքում: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ:

Իսկ ահա հրեաների մոտ Ամանորյա տոնական օրերը սկսվում են հատուկ աղոթքով`«սլիխոթ»-ով,որով հրեաները խոստովանում են  գործած մեղքերի մասին և խնդրում են Աստծուն ներել դրանք: Հրեաները Ամանորը այլ կերպ անվանում են Ռոն Աշանա։ Ռոն Աշանայի ժամանակ կարևոր նախապայման է սեղանին դրվող ուտեստների ցանկում ներառել մեղրը և խնձորը։ Խնձորի կտորները մեղրի մեջ թաթախելն ու ուտելն էլ հենց հաջողության գրավականն են հրեաների համար։

Տարբեր երկրներում Ամանորը նշվում է յուրովի։ Տարբեր են սովորույթները,նշման ձևերը և մարդիկ, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլորը Ամանորը դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, պահում նոր ցանկություններ ու երազանքներ.չէ որ բոլորը հավատում են այս տոնի խորքում թաքնված ամանորյա հրաշքին։ Դուք էլ սպասեք ու հավատացեք այդ հրաշքի իրագործմանը և այն հաստատ կիրականանա։

Հեղինակ՝ Էլեն Միրզոյանն, ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Տրանսպորտային միջանցքը լիարժեք կվերականգնվի շատ մոտ ապագայում». Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը ՄԱԿ ԱԽ-ում

Հաջորդը

ՄԱԿ ԱԽ-ն գումարել է արտահերթ նիստ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ։ «30 տարի առաջ՝ 1991 թ.…
Դիտել

Թալիբները գնդակոծել են Աֆղանստանի Բաղլան նահանգի կենտրոնը

Կառավարական ուժերի և արմատական «Թալիբան» շարժման զինյալների միջև մարտերը սկսվել են լույս երկուշաբթի գիշերը` Աֆղանստանի հյուսիս-արրեւելքում գտնվող Բաղլան…
Դիտել

Հնդկաստանում գրեթե 40 մարդ է մահացել կեղծված ալկոհոլ օգտագործելու հետևանքով

Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն 39 մարդ է մահացել, մի քանիսն էլ հոսպիտալացվել են կեղծված ալկոհոլ օգտագործելուց հետևանքով: Այս…

Հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում․ՊՆ-ն քարտեզ է հրապարակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share