Նման կոնտեքստում ասված այլանդակությունը ողջունելը՝ անթույլատրելի է․ Ստյոպա Սարֆարյանը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի հայտարարության մասին

ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի հայտարարությանը․

«Մի փոքր ավել, քան մեկ օր առաջ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլերի անունից հաղորդագրություն է տարածվել ԱՄՆ պետքարտուղարության, հետևաբար նաև՝ Բաքվի ու Երևանի դեսպանատների էջերում:

Տեսանելի է, որ Վաշինգթոնը ցանկացել է կողմերին խրախուսել ու քաջալերել բանակցությունները շարունակելու համար, մանավանդ՝ Քիշինևի հանդիպմանն ու մյուս առաջիկա հանդիպումներին ընդառաջ:

Ու եթե պաշտոնական Երևանի դեպքում Վաշինգթնոը հղում է կատարել Փաշինյանի ամենավերջին՝ այդ առումով պատրաստակամություն ցուցադրող հայտարարության վրա ու ընդունել է հայկական կողմի՝ բանակցություններով և ոչ թե պատերազմով խնդիրները լուծելու ակնհայտ հանձնառությունը, ապա Ալիևի վերջին ելույթը Բերձորում այնքան ալլանդակ է եղել, որ դրա մեջ կառչելու միակ տեղը եղել է «նվազ» այլանդակ մի միտք, որը վերաբերել է Արցախի իշխանություններին՝ «համաներելու մեծահոգությանը», այն էլ՝ Արցախի սահմանադրական ինստիտուտները լուծարելու համատեքստում:

Նման կոնտեքստում ասված այլանդակությունը ողջունելը, եթե անգամ հետապնդած նպատակները լավագույնն են, իմա՝ պատերազմի բացառումը, Ստեփանակերտ-Բաքու միջազգայնացված երկխոսությունը գլուխ բերելը, միևնույնն է՝ անթույլատրելի ու վտանգավոր է, հաշվի առնելով, թե չկայացած մինիսուլթան մի բռնապետ ինչպես է ամբողջից վերցնում միայն իրեն ցանկալի հատվածը: Առավել ևս, երբ այդ հատվածն ասվել է մի ավելի նողկալի համատեքստում, որը չի կարող ու չպետք է ողջունի ժողովրդավարական որևէ երկիր, առավել ևս՝ ժողովրդավարության առաջամարտիկ ԱՄՆ, քանի որ Ալիևի միտքը հենց բացահայտ ու անթաքույց բռնապետութան ոտնձգությունն է ժողովրդավարութան ու ժողովրդաիշխանության դեմ՝ զրկելով որևէ ժողովրդի սեփական ընտրովի իշխանությունն ու իշխանության մարմիններն ունենալու, սեփական ճակատագիրը որոշելու իրավունքից:

Ես ակնկալում եմ, որ U.S. Embassy Yerevan-ը, U.S. Department of State-ը մեկընդմիշտ կգիտակցեն նման հակաժողովրդավարական մտքերը որևէ, թեկուզև խոսնակի, մակարդակում ողջունելու վտանգավորությունը, այլապես բոլորը կկրեն իր հայրենիքում 120000 ժողովրդի էթնիկ զտման ու մի չկայացած ու ոչ հաշվարկված միջազգային ուղերձներից քաջալերված բռնապետիկի կողմից կոտորվելու կամ հայրենազրկվելու պատասխանատվությունը»:

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հաջորդը

Լուկաշենկոն հայտարարել է ԱՊՀ-ի շուրջ իրավիճակի սրման մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը. ՀՀ վարչապետ

Սահմանադրության օրվա առիթով շնորհավորական ուղերձով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ 2018 թվականի ոչ…
Դիտել

ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի վարչապետը

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու…
Դիտել

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է IRNA…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share