Նորամարգ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն. փլուզվել է տան ճակատային հատվածը

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 19-ին ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում այրվում է տուն։

Ինչպես  հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ 23-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչից փլուզվել է տան ճակատային հատվածը (մոտ 6 քմ):

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 20-ին ժամը 00։15-ին, մարվել՝ 02:02-ին: Այրվել են տան տանիքի (450 քմ) կառուցատարրերը (մոտ 300 քմ), առաստաղը (մոտ 15 քմ) և կենցաղային իրեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդը

Հաջորդը

Էլեկտրոնային համակարգում հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը. ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Աշտարակի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ՍՊ…
Դիտել

Միջազգային դատարանի որոշումն է անտեսվել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը. Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե Բրյուսելյան բանակցություններում Հայաստանը որևէ բան չի շահել. «Միակը այն էր,…
Դիտել

Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․Շառլ Միշել

«Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու անվտանգությունը․ բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»․…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share