Նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 հազար դրամի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում  է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի: 

Բյուջեի նախագծի քննարկումներում նախարարն ասել է. «2023 թվականի կանխատեսումներում հաշվի են առնվել կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշների, 2022 թվականին սեպտեմբերի 1-ից բարձրացված չափերը և դրանց՝ 2023 թվականի ընթացքում նախատեսվող բարձրացումների ու Կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարվող ռեֆորմները»։

Ըստ նրա՝ նախատեսվում է, որ 2023 թվականի հուլիսից աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի շուրջ 50 հազար դրամ՝ ներկայիս 46 հազար 500 դրամի դիմաց: Իսկ զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 2023 թվականի հուլիսից կկազմի շուրջ 89 հազար դրամ՝ ներկայիս 80 հազար 900 դրամի փոխարեն:

Նախարարը նաև ասել է, որ զինհաշմանդամների թոշակն էլ նախատեսվում է ավելացնել 3000-4000 դրամով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծարավ Աղբյուր փողոցում գիշերը երկու մեքենա է այրվել

Հաջորդը

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

«Դու գեղեցիկ ես, երբ առողջ ես». Lilevents-ի ցերեկույթը՝ նվիրված կանանց

Գործարար կանայք, առողջություն, մարզումներ և խնամք. Օրերս կայացավ «Lilevents»-ի կազմակերպած բժշկական թեմայով միջոցառումը, որի խորագիրն էր «Դու գեղեցիկ…
Դիտել

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են…
Դիտել

Գեղարքունիքում 3 անձ բռնություն է կիրառել պարեկների նկատմամբ․ 2-ը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share