Ոստիկանության պաշտոնյան ապօրինի ուղևորափոխադրումներ թույլատրելու համար վարորդներից 220.000 դրամ կաշառք է ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների գործունեությանը չխոչընդոտելու դիմաց ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի առաջին ջոկի հրամանատար Ա. Ս.-ն կարգավարի գործունեություն իրականացնող անձանցից պահանջել և ստացել է կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ուղևորափոխադրումներն Արմավիրի ավտոկայանի տարածքում համակարգել են կարգավարի գործառույթներ իրականացնող Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել ՀՀ ոստիկանության վերը նշված պաշտոնյայի հետ: Վերջինս, քաջատեղյակ լինելով Արմավիրի մարզի մի շարք վարորդների կողմից յուրաքանչյուր օր Արմավիրի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց համապատասխան լիցենզիայի առկայության ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, կաշառք ստանալու դիմաց չի արձանագրել վարչական իրավախախտումները:

Արդյունքում՝ Ս. Հ.-ն և Գ. Ե.-ն 2021 թ. դեկտեմբերից 2022 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վարորդներից հավաքել և Ա. Ս.-ի պահանջով վերջինիս տվել են ընդհանուր 220.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վճարային տերմինալների միջոցով տարբեր օրերի փոխանցել են Ա. Ս.-ի էլեկտրոնային դրամապանակին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (ուժի մեջ է մտել՝ 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է՝ 01.07.2022) 311-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս. Հ.-ին և Գ. Ե.-ին` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-րդ մասով:

Ա. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, և նյութերն ուղարկվել են դատարան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գերմանիան տանկեր կուղարկի Ուկրաինա, բայց պայմանով

Հաջորդը

Թուրքիան Սիրիայի հարցում խաղաղության է ձգտում

Առնչվող նյութեր
Դիտել

Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ սննդամթերքի անվտանգության թեժ գծով քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Բաղրամյան 47/10…
Դիտել

Արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին.«Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ որում ասված է. «Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական…
Դիտել

«Ռազմական այս հանցագործությունները մատնանշում են Ալիևի ռեժիմի մարդասպան արշավը». Ֆրենք Փալոն

«Ես խստորեն դատապարտում եմ ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների դաժան մահապատիժը։ Ռազմական այս հանցագործությունները առանձին միջադեպեր չեն և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share