Ուկրաինական հակամարտության 19-րդ օրը

Ուկրաինայի հյուսիսում, արևելքում և հարավ-արևելքում մարտերը շարունակվում են։ Ռուսական զորքերը շրջափակել են մի քանի խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Մարիուպոլն ու Չեռնիգովը, սակայն չեն կարողանում գրավել դրանք։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին հայտնել է, որ գնդակոծության ժամանակ վնասվել են Դոնեցկի մարզում գտնվող Սվյատոգորսկի Լավրայի շենքերը։

Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնը դադարեցրել է ուկրաինական հեռուստաալիքների հեռարձակումը, ռուս զինվորականները և Ազգային գվարդիան փնտրում և ձերբակալում են ուկրաինամետ ակտիվիստներին, Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է տարածաշրջանում «հանրաքվե» անցկացնել:

Կիրակի օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներում անցկացված հակապատերազմական ակցիաների արդյունքում հարյուրավոր ձերբակալվածներ շարունակում են մնալ ոստիկանական բաժանմունքներում։ Ռոսկոմնադզորը երկուշաբթի սկսել է արգելափակել Instagram-ը։

Միավորվելու և սեփական ժողովրդին միշտ հիշելու ունակության շնորհիվ Ուկրաինան հաղթելու է Ռուսաստանին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր Ուկրաինայի անկախության համար պատերազմի 18-րդ օրն է, այսօրվա սկիզբը սև էր, ռուսական հրթիռներն ու ռումբերը նորից հարվածել են մեր պետությանը», – ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա, դա միայն ժամանակի հարց է», – դիմելով արևմտյան երկրների առաջնորդներին նշել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։

«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը կայանա։ Հանդիպում, որին, վստահ եմ, մարդիկ անհամբեր սպասում են: Ակնհայտ է, որ սա բարդ պատմություն է։ Բարդ ճանապարհ… Մեր նպատակն է, որ Ուկրաինան անհրաժեշտ արդյունք ստանա այս բարդ բանակցային աշխատանքում», – ասել է Զելենսկին։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհային օդանավերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի պահեստին։ Օդային հարվածը հասցվել է հրթիռային զինատեսակներով երկու հարվածային Սու-25 օդանավերի  միջոցով: Թիրախում եղել է Ուկրաինայի Զինված ուժերի զինամթերքի պահեստը, որը ոչնչացվել է: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:  

ՆԱՏՕ-ի մուտքը Ուկրաինական  հակամարտություն  կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, կարծում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի չսրենք հակամարտությունը», -նշել է Միշելը:

Շառլ Միշելը նաեւ հիշեցրել է, որ  Ռուսաստանը միջուկային տերություն է, և Երվրոպայում լավ գիտեն, որ եթե այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության, ապա սկիզբ կդրվի երրորդ համաշխարհային պատերազմի:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկվել է հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ​​ջանքերը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը:

Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 13-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ: Ինչպես տեղեկացրել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, երկու պետությունների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ սահմանափակումների խստացման շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Հաջորդը

Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊԲ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի…
Դիտել

Թեհրանում ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել անվտանգության հարցերի շուրջ

Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական կոնսուլտացիաներ են անցկացվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ: Այդ մասին ասվում…
Դիտել

Երևանը դիմել է Մոսկվային. ԱԳՆ մամուլի խոսնակ

Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան…
Դիտել

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոն

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share